ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ցմահ դատապարտված 74-ամյա քաղաքացին ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից

Ցմահ դատապարտված 74-ամյա քաղաքացին ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից

Երկու քրոջ սպանության և խարդախության համար ցմահ ազատազրկված 74-ամյա Խոսորով Ավագյանն արդեն 4-5 օր է՝ ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը:

 

Փաստաբանը ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել ՝ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով ցմահ ազատազրկման դատապարտված Խոսրով Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու մասին:

Լյուդվիգ Ավետիսյանը նշեց, որ Խոսրով Ավագյանի առողջական վիճակը ծանր է, ինչի համար նրան դատարան են տարել, քննել խափանման միջոցի հարցը, ստորագրությամբ կալանավորումը վերացվել է և անմիջապես դատարանի դահլիճից բաց են թողել:

«Նոր հանգամանքի հիմքով քննություն է շարունակվելու, քանի որ Եվրոպական դատարանը Ավագյանի իրավունքների խախտումներ է ճանաչել, նոր քննություն է լինելու, ուստի այս պահին ապացույցների վերաբերյալ որևէ հստակ բան ասել չեմ կարող»,- ասաց նա հավելեց, որ Ավագյանը հիմա տանն է:

  • Կիսվել: