երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Չորս տարում մենք մետրոյի «Աջափնյակ» կայարանը կունենանք. Տիգրան Ավինյան

Չորս տարում մենք մետրոյի «Աջափնյակ» կայարանը կունենանք. Տիգրան Ավինյան

Հանրային ներդրումների կոմիտեում առաջիկայում մենք սպասում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման շուրջ քննարկում, որից հետո նախագիծը կգա Կառավարության նիստ: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 18-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և, խոսքն ուղղելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հետաքրքրվեց, թե իրատեսակա՞ն է այս տարի մրցույթ հայտարարելը:

«Մենք ունենք արդեն «Աջափնյակ» մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը, այս պահի դրությամբ փորձաքննությունների փուլում է, և փորձաքննություններ իրականացնելուց հետո, նաև համալիր փորձաքննությունն իրականացնելուց հետո, կարծում եմ, որ մենք կարողանալու ենք Ներդրումային կոմիտեի հաջորդ նիստին քննարկել ամբողջական նախագիծը, և այս տարի նույնիսկ հույս ունեմ, որ կարողանալու ենք սկսել շինարարությունը: Եթե այս տեմպերը կարողանանք պահպանել, վստահաբար 4 տարին, որի մասին խոսել ենք, կարողանալու ենք պահպանել: 4 տարում մենք մետրոյի կայարանը կունենանք»,- ասաց Ավինյանը:

  • Կիսվել: