ՉԼ․ «Ինտերը» հաղթեց «Բարսելոնային» եւ եզրափակիչում է
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնային» եւ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:
Առաջին խաղակեսում 2:0 հաշվով առավելության հասավ իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը։
21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը (տեսանյութ)։
Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրել թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն (տեսանյութ)։ 11-մետրանոցը վաստակել էր Լաուտարո Մարտինեսը։
54-րդ րոպեին «Ինտերի» դարպասը գրավեց իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան (տեսանյութ)։ Իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն 60-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ 2:2 (տեսանյութ):
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 79-րդ րոպեին։ 69-րդ րոպեին նա զգուշացվել էր դեղին քարտով։
88-րդ րոպեին «Բարսելոնայի» երրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան (տեսանյութ)։
Ավելացված երրորդ րոպեին հավասարությունը վերականգնեց միլանյան թիմի իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին (տեսանյութ)։
Լրացուցիչ ժամանակում միլանյան թիմին առաջ մղեց իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին՝ 4:3։
79-րդ րոպեին նա փոխարինել էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Ֆրատեզին 99-րդ րոպեին գրավեց «Բարսելոնայի» դարպասը (տեսանյութ)։
Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 3:3:
Եզրափակիչի մյուս ուղեգիրը մայիսի 7-ին կվիճարկեն Ֆրանսիայի չեմպիոն Պ