Չկա մի Նորատուսցի, որ ձկնորսությամբ զբաղված չլինի, ժամանակին ես էլ եմ զբաղվել․ ՔՊ-ական պատգամավորը՝ նորատուսցիների ըմբոստանալու մասին
Այս պահին կանգնած եմ ժողովրդի կողքը, ժողովրդի հարցերով եմ զբաղվում, իրավական գործընթացները իրավաբանները կանեն, մենք էլ մեր մասով կփորձենք օգնել:
Այս մասին այսօր՝ Նորատուսում լրագորղների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, խոսելով ձկնորսության արգելքով պայմանավորված նորատուսցիների բողոքի ակցիայից:
«Ես շատ լավ գիտեմ իրենք ինչ են ուզում: Լուծումը պատկերացնում ենք, քննարկումներ է գնում այդ մասով, ես ապրում եմ ստեղ ու տեղյակ եմ մարդիկ ինչ են ուզում, ինչը օրինական պահանջ է, ինչը ապրելամիջոցի պահանջ է, դա էլ ոորշակիորեն կարելի է հասկանալ: Ձկնորսներից յուրաքանչյուրի հետ է քննարկվելու ու քննարկվել է: Ես ստեղ եմ ապրում, ու էս խնդիրը սկսած ինձանից բոլոր հարթակններում քննարկվելու է»,- ասաց պատգամավորը:
Լրագրողների հարցին, թե ինչ է ինքն առաջարկում համագյուղացիներին վերջինս պատասխանեց. «Էս պահին ոչ մի բան չեմ առաջարկում, բայց ասում եմ քննարկելու ենք բոլոր հարթարկներում և լուծումներ ենք գտնելու, իմ ընկերներեն են, իմ հարազատներն են, իմ համագյուղացիներն են և ես էլ իրենց նման նույն առօրյաով ապրում եմ: Չկա մի Նորատուսցի, որ ձկնորսությամբ զբաղված չլինի, ժամանակին ես էլ եմ զբաղվել: Լավ էր, թե վատ այդ գնահատականը ես չեմ տա, նախկինում էլ է եղել արգելք, հիմա էլ կա արգելք, պետք չի սա քաղաքականացնել»:
Ձերբակալված ձկնորսների մասով էլ հայտնեց, որ նրանց վերաբերյալ քննարկումներ են տեղի ունենում բարձրաստիճան իրավապահների հետ։



