հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 դեպք

Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 դեպք

Նախորդ օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 11 դեպք, ինչպես նաև 40 ասիմպտոմատիկ կրողներ: Այս մասին հայտնել է Չինաստանի առողջության պետական կոմիտեն, գրում է Gazeta.ru-ն:

Ըստ կոմիտեի, բոլոր նոր դեպքերը բերված են դրսից։ Դեպքերից մեկը գրանցվել է Չինաստանի Սիչուան նահանգում, 10 դեպքը՝  Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզում։

Նշվում է նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վերականգնվել է  յոթ հիվանդ, իսկ այս ընթացքում կորոնաիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակն է, որին ԱՀԿ-ն տվեց պաշտոնական անուն ՝ Covid-19: Մարտի 11-ին ԱՀԿ-ն աշխարհում հայտարարեց կորոնավիրուսի պանդեմիա։

  • Կիսվել: