շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Չինաստանից Հայաստան կտեղափոխվի 4 մեծ թթվածնի արտադրության կայան

Չինաստանից Հայաստան կտեղափոխվի 4 մեծ թթվածնի արտադրության կայան

Անկախ բոլոր հանգամանքներից, կարևորելով մեր բոլոր քաղաքացիների առողջությունը՝ առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

«Վաղն արդեն Երևան կժամանի այս տարվա մեջ վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի 4 մեծ թթվածնի արտադրության կայան բժշկական կենտրոնների համար, 94 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100000 քովիդի ախտորոշման թեստ, 200000 նմուշառման ձողիկներ, ինչպես նաև դիմակ և արտահագուստ։

Հիշեցնեմ, որ ի թիվս այլոց, միայն այս տարի երկրի բժշկական կենտրոններում արդեն իսկ տեղադրվել են 12 թթվածնի արտադրության կայան, որից 4-ը բեռնատար ինքնաթիռով Հայաստան էին տեղափոխվել 1 շաբաթ առաջ»,-գրել է նախարարը: 

  • Կիսվել: