շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չինարի գյուղում այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա

Չինարի գյուղում այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա

Մարտի 13-ին, ժամը 23:36-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ մարտի 14-ին, ժամը 00:40-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա:

  • Կիսվել: