երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Չեխիայում հայտնաբերվել է աշխարհի ամենահին փայտե շինությունը

Չեխիայում հայտնաբերվել է աշխարհի ամենահին փայտե շինությունը

Հնագետները հայտնաբերել են մարդկության պատմության մեջ հնագույն փայտե շինությունը:  Մասնագետներն ուսումնասիրել են Չեխիայի Օստրով քաղաքի մոտակայքում 2018-ին մայրուղու շինարարության ժամանակ  հայտնաբերված հորը։

Շինությունը նման է ջրհորի վերգետնյա մասի: Այն պատրաստված է կաղնու փայտից ստացված տախտակներից, որոնք ուղղահայաց տեղադրված են անկյուններում: Նրանց միջև տեղադրված են հարթ տախտակներ:

Շինության բարձրությունը 140 սանտիմետր  է, ունի գրեթե կատարյալ քառակուսու ձև:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրա կառուցման համար ծառերը հատվել են ՔԱ 5255-ից 5256-ի սահմաններում: Ջրհորի ներսում հայտնաբերված կերամիկական բեկորները սկիզբ են առնում վաղ նեոլիթից՝ ավելի քան 8.200 տարի առաջ:

Փայտի մակերեսին հայտնաբերվել են բրոնզե և երկաթե դարերում օգտագործվող քարե գործիքների հետքեր: Նախկինում գիտնականները կարծում էին, թե հին մարդիկ չգիտեին՝ ինչպես փայտ մշակել նման ճշգրտությամբ:

 

 

  • Կիսվել: