հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Չեխիան հրաժարվել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել

Չեխիան հրաժարվել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել

Չեխիան մտադիր չէ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել, ինչպես նաև պատրաստ է որոշակի պայմաններում մինչև 2022 թվականի ավարտը հրաժարվել ռուսական նավթի գնումներից։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելան՝ ԵՄ էներգետիկայի նախարարների բրյուսելյան հանդիպման ավարտին։ Այս մասին փոխանցում է Ռիա Նովոստին։

Նախարարի խոսքով՝ Չեխիան պատրաստ է աջակցել ԵՄ երկրների կողմից մինչև 2022 թվականի ավարտը Ռուսաստանից նավթի գնումը դադարեցնելու առաջարկին, եթե իրագործվեն էներգետիկ հումքի համատեղ գնման պլանները։

 

  • Կիսվել: