հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չեխ լրագրողը փնտրում է իր լուսանկարների հերոսներին

Չեխ լրագրողը փնտրում է իր լուսանկարների հերոսներին

Չեխ լրագրող Ռադեկ Գալիսը դիմել է ՕՐԵՐի խմբագրությանը հետեւյալ խնդրանքով։ 1992 թվականի հուլիսին իբրեւ ուսանող եւ լրագրող եղել է Արցախի մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում եւ լուսանկարել է ադրբեջանցիների դեմ մարտնչող հայ զինվորների:

 Orer.eu-ի փոխանցմամբ, նրանցից շատերի հետ մտերմացել է, նաեւ սկայփի միջոցով մի որոշ ժամանակ կապ է ունեցել, սակայն հետագայում այդ կապն էլ կտրվել է։
 
Օրերս իր արկղերից մեկում հայտնաբերել է այս լուսանկարները, եւ այժմ Ռադեկը ցանկանում է գտնել ծանոթ տղաներին եւ տեղեկանալ, արդյոք 2020-ի աշնան  պատերազմից հետո նրանք ողջ են, որտեղ են եւ ինչով են զբաղված։ Նրանցից մեկի անունն Արմեն է, որի հետ մինչեւ 1994  թվական կապի մեջ է եղել։ Եթե այս լուսանկարներում պատկերված դեմքերից որեւէ մեկին ճանաչում եք, խնդրում ենք տեղյակ պահել մեզ ֆեյսբուք սոցիալական ցանցի կամ էլեկտրոնային նամակի միջոցով [email protected]։
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: