շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չայնիի ոլորաններում բախվել են Toyota Camry-ն ու Toyota Alphard-ը. վերջինս մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է բետոնե հենապատին. կա վիրավոր

Չայնիի ոլորաններում բախվել են Toyota Camry-ն ու Toyota Alphard-ը. վերջինս մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է բետոնե հենապատին. կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի 01 ZZ 252 համարանիշի և Toyota Alphard մակնիշի 88 MC 886 համարանիշի ավտոմեքենաները:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota Alphard-ը մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է ճանապարհի բետոնե հենապատին, իսկ 1 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

 Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ կժամանեին ՃՈ տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանն ու Նարեկ Զոհրաբյանը, մի քանի պտույտ շրջված Toyota Alphard-ի համարանիշները, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ ինչ-որ մարդիկ հանել էին, իսկ Toyota Camry-ի վրայից մի երիտասարդ փորձում էր համարանիշները հանել, սակայն ՃՈ տեսուչները կանխեցին նրա գործողությունը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: