շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է

«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 15:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

 Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Գեղարքունիքի մարզում ճանապարհները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է:

Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սյունիքի (բացի Կապան և Մեղրի քաղաքներից) և Գեղարքունիքի մարզերում տեղում է ձյուն:

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: