շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Չաուշի փողոցում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով ԲԿ է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի

Չաուշի փողոցում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով ԲԿ է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի

Գեւորգ Չաուշի փողոցի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով հոստպիտալացվել է 4 քաղաքացի նրանց վիճակը միջին ծանրության է։ Այս մասին  տեղեկացնում է Առողջապահության նախարարությունից։

Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել եւ դուրս գրվել: Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 06:50-ի սահմաններում Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենան Գեւորգ Չաուշի փողոցում բախվել է վերամբարձ կռունկին, առաջ ընթացել եւ մխրճվել մեկ այլ՝ կայանված վիճակում գտնվող, վերամբարձ կռունկի մեջ:

  • Կիսվել: