Չարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածներում։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից ու ներկայացնում փոփոխություն.
Չարենցի 91 հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Սարալանջի շրջանցիկ ճանապարհ մուտքը կարգելվի ժամը 07:00-ից մինչև 14:00-ն, ինչպես նաև նշված խաչմերուկում Չարենցի փողոցի և Սայաթ -Նովայի պողոտայի խաչմերուկի կողմից երթևեկող փոխադրամիջոցների վարորդներին կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն,
իսկ Սարալանջի շրջանցիկ ճանապարհից դեպի Չարենցի 91 հասցե մուտքը կարգելվի ժամը 14:00-ից 07:00-ն:




