չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Չարենցավանի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Չարենցավանի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 2-ին, ժամը 21.10-ին, քաղաքային գերեզմանատան մոտակայքից բերման են ենթարկել Չարենցավան քաղաքի երկու բնակիչների, որոնք տվել են խոստովանական բացատրություն, որ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Չարենցավան քաղաքի գերեզմանատան հարակից հողամասերից կատարել են երկաթյա խողովակների եւ մետաղական ցանկապատերի գողություններ:

Ձեռնարկված միջոցառումներով գողոնի մի մասը հայտնաբերվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը եւ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:



  • Կիսվել: