ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Չարենցավանի ոստիկանները բացահայտել են կողոպուտը՝ հայտնաբերելով կատարողին ու գողոնը

Չարենցավանի ոստիկանները բացահայտել են կողոպուտը՝ հայտնաբերելով կատարողին ու գողոնը

Դեկտեմբերի 30-ին Չարենցավանում կողոպուտ էր կատարվել: Օրը ցերեկով ինչ-որ մեկը քաղաքի 8-րդ թաղամասում բացահայտ հափշտակել էր մի կնոջ պայուսակն ու փախել:

Դեպքից րոպեներ անց կատարվածի վերաբերյալ օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հաղորդում ստացվեց:

Օպերատիվ խումբը մեկնել էր 8-րդ թաղամաս: Իրավապահները զրուցել են տուժողի հետ: Կողոպուտը քոլեջի հարակից տարածքում էր եղել` ժամը 16.30-ի սահմաններում: Կինը կողոպտչին թիկունքից էր միայն տեսել:

Տուժողի հետ զրույցից Չարենցավանի ոստիկաններն արդեն մոտավոր պատկերացնում էին, թե կասկածյալն ինչ տարիքի է, ինչ կազմվածքի:

Անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողները անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկել: Եվ հետևողական աշխատանքի շնորհիվ կասկածյալը հաղորդումից ժամեր անց հայտնաբերվել է:

Ըստ տեղեկությունների` կողոպուտը հնարավոր է կատարած լիներ Չարենցավանի 4-րդ թաղամասի 29-ամյա մի բնակիչ:

Նույն օրը, ժամը 18-ին, երիտասարդը Չարենցավանի Խորենացու փողոցից բերման է ենթարկվել բաժին ու տվեց խոստովանական բացատրություն:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է տուժողի պայուսակում եղած գումարը։ Հետագա միջոցառումներով դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերվել է նաև տուժողի դրամապանակը:

Ոստիկանության Չարենցավանի բաժնում կողոպուտի փաստով հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային քննչական մարմնին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: