երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
CAR SEAT` երեխաների պահող համակարգերը և ամրագոտիները ՃՏՊ վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են

CAR SEAT` երեխաների պահող համակարգերը և ամրագոտիները ՃՏՊ վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«CAR SEAT` երեխաների պահող համակարգերը և ամրագոտիները ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (ՃՏՊ) վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են:

ՃՏՊ-ով պայմանավորված վնասվածքները հանրային առողջապահական լուրջ խնդիր են ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում:
 
ԱՀԿ տվյալներով` ՃՏՊ-ները 15-19 տարեկան երեխաների և դեռահասների մահվան առաջին գործոնն են: 5-14 տարեկան երեխաների շրջանում` երկրորդը:
 
ԱՀԿ ուսումնասիրություններով` CAR SEAT-ների ճիշտ օգտագործման դեպքում` մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը կրճատվում է 70%-ով, ավելի բարձր տարիքի երեխաների մահացությունը` 54% -80%-ով, անվտանգության գոտի կապելու դեպքում 10 տարեկանից բարձր (150 սմ և ավել հասակ ունեցող) երեխաների վթարների մահացու ելքը` 40-70 %-ով:
 
ՀԻՇԵ՛Ք. ՃՏՊ վնասվածքները հնարավոր է կանխարգելել`
մինչև 7 տարեկան երեխաների համար պետք է օգտագործել car seat,
7 տարեկանից բարձր երեխաները պետք է օգտագործեն ամրագոտիներ»։

  • Կիսվել: