երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ցանցի անդամ դառնալը դպրոցի համար մեծ հնարավորություններ է բացում նախագծային ուսուցման համար․ Ժաննա Անդրեասյան

Ցանցի անդամ դառնալը դպրոցի համար մեծ հնարավորություններ է բացում նախագծային ուսուցման համար․ Ժաննա Անդրեասյան

2021 թվականից Հայաստանը միացել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) «The GLOBE Program» միջազգային գիտակրթական և կիրառական ծրագրին, որը հնարավորություն է տալիս մեր դպրոցներին՝ մասնակցել ծրագրին և դառնալ GLOBE ասոցացված դպրոց։ Այս մասին գրել է  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ցանցի անդամ դառնալը դպրոցի համար մեծ հնարավորություններ է բացում նախագծային ուսուցման, սովորողների և ուսուցիչների հետազոտական աշխատանքների խրախուսման համար։

Առաջիկայում տեղեկատվական հանդիպում է նախատեսված հետաքրքրված դպրոցների համար։

Հետաքրքրված բոլոր դպրոցները https://bit.ly/3dK7Jly հղմամբ կարող են ուղարկել հանդիպման մասնակցության հայտ` լրացնելով պահանջվող կոնտակտային տվյալները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 26-ը:

Մանրամասներին ծանոթանալու համար կարելի է գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել 095-45-02-16 հեռախոսահամարով»,- գրել է նա։

  • Կիսվել: