ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջարկում եմ լալահառաչ պատումներ չհյուսել ուսումնական տարվա սկզբի մասին. Անդրեասյան

Առաջարկում եմ լալահառաչ պատումներ չհյուսել ուսումնական տարվա սկզբի մասին. Անդրեասյան

այսօր հինգ դպրոց եմ գնացել, հինգ դպրոցում էլ թախծախեղդ ծնողներ, երեխաներ և ուսուցիչներ չեմ տեսել, տեսել եմ սպասում, դպրոց գնալու ցանկություն ու սովորելը հնարավոր դարձնելու պատրաստակամություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

՛՛Առաջարկում եմ լալահառաչ պատումներ չհյուսել ուսումնական տարվա սկզբի մասին, հատկապես երբ այդ պատումը հիմնվում է համացանցի մեկ-երկու նկարի վրա
դրանով դուք աննկատ արժեզրկում եք հազարավոր ուսուցիչների և դպրոցների աշխատանքը, որոնք այս ուսումնական տարվա համար ջանք են դրել, հիմնականում՝ սրտացավ ու սպասումով՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում առաջին դասարանցիների լուսանկար էր տեղադրել՝ գրելով, որ այս օրը երեխաները կհիշեն ողջ կյանքում:

  • Կիսվել: