երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երեխան ե՞րբ կարող է դպրոց չհաճախել. պարզաբանում է փոխնախարարը

Երեխան ե՞րբ կարող է դպրոց չհաճախել. պարզաբանում է փոխնախարարը

Արդարադատության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Նոր ուսումնական տարում պետությունը կազմակերպելու է կենտրոնացված հեռավար ուսուցում:

Նա, մասնավորապես, նշել է. «Նոր ուսումնական տարում պետությունը կազմակերպելու է կենտրոնացված հեռավար ուսուցում: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կենտրոնի միջոցով այն երեխաների համար, ում ցուցված չի լինելու առկա ուսուցումը՝ վերջիններիս և վերջիններիս ընտանիքների անդամների առողջության պահպանման նպատակով։

Մասնավորապես, երեխան դպրոց չի հաճախելու եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ՝

-սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված ցանկի․

-տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ․

-տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից:

Այն սովորողների համար, որոնց ուսուցումը առկա եղանակով ցուցված չի լինի, կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով: Հեռավար եղանակով ուսուցումը կազմակերպվում է կենտրոնացված՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 20 մայիսի 2020 թ. N 09-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգով: Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում հեռավար կամ տնային ուսուցումը կարող է կազմակերպվել անմիջապես դպրոցի կողմից:

Դպրոցը մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հեռավար ուսուցման կենտրոն է ներկայացնում այն սովորողների տվյալները, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ դպրոց հաճախելը։

Հիվանդությունների ցանկը՝ ստորև»։

 

  • Կիսվել: