շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լույս աշխարհ է եկել 44–օրյա պատերազմում զոհված Նորայր Պետրոսյանի եղբայրը` Նորայրը

Լույս աշխարհ է եկել 44–օրյա պատերազմում զոհված Նորայր Պետրոսյանի եղբայրը` Նորայրը

Ծնվել է պատերազմում զոհված Նորայր Պետրոսյանի եղբայրը, որն այդ ընտանիք նորից ապրելու հույս է բերել: 

Երկար սպասված մանկան ճիչը նորից ժպիտ ու ապրելու հույս է բերել այս ընտանիքին:

Ռազմաճակատում միակ որդուն կորցնելուց հետո ընտանիքում որոշել էին՝ ամեն գնով նորից պետք է զավակ ունենան:

«Հենց Նորոյիս կորցրեցի, անմիջապես այդ միտքն եկավ, որ պիտի երեխա ունենամ, ուրիշ փրկություն չկա այդ վիշտը տանելու: Վիշտս մի կողմ դրած ես բժիշկների այցելություններ էի անում, ուշք ու միտքս դա էր՝ բալիկ ունենամ»,-ասաց նա:

Այն բանից հետո, երբ բժիշկներն ասել են որ Նորայիրի մայրը չի կարող երեխա ունենալ, նա երազ է տեսել, որ իբր բալիկ է ունեցել: 

Փոքրիկը վաղաժամ է ծնվել, ընդամնեը 600 գրամ քաշով, բժիշկները հույս չեն տվել, որ կապրի, բայց հրաշք կատարվեց: 99 օր հիվանդանոցում մնալուց հետո փոքրիկն արդեն դուրս է գրվել:

«99 օր փնտրել եմ Նորոյիս ու գտել եմ 99-րդ օրը: Ես խոստացա իմ բալիկին` եթե գնամ հիվանդանոցից, ապա միայն իր հետ»,- պատմում է մայրիկը:

Պատերազմի առաջին օրվանից Նորայրը եղել է առաջնագծում, պայքարել հակատանկային մարտկոցի կազմում, վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 8-ին եւ նույն օրն էլ անմահացել: Հետմահու պագեւատրվել է Արիության մեդալով:

 

  • Կիսվել: