շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահը Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահը Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ալբերտ Վայլերը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագն 2016թ. հունիսի 2-ի հայտնի բանաձևով արտահայտեց իր դիրքորոշումը: Այսօր մենք Ձեր կողքին ենք՝ ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին, ոգեկոչելով  նրանց հիշատակի օրը։ Ցանկանում եմ իմ համերաշխությունն արտահայտել անձամբ Ձեզ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իմ գործընկերներին և հայ ժողովրդին՝ ի հիշատակ 105 տարի առաջ հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործության։

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,– ասվում է ուղերձում։

  • Կիսվել: