ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բուխարեստի հայկական եկեղեցում մայիսյան տոների առթիվ տեղի է ունեցել հիշատակի արարողություն

Բուխարեստի հայկական եկեղեցում մայիսյան տոների առթիվ տեղի է ունեցել հիշատակի արարողություն

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը, Բուխարեստի Սուրբ․շ Հրեշտակապետեր Միքայել և Գաբրիել հայկական եկեղեցում, հանդիսապետությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ ու Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի մայիսի 9-ին տեղի է ունեցել հիշատակի արարողություն՝ Հայաստանի և Արցախի հերոսների հոգիների խաղաղության և հանգստության համար:

Այս մասին տեղեկացրին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից։
 
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար կիրառվող սահմանափակումները՝ հիշատակի արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը,  Ռումինիայի խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռուﬕնիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, ՌՀՄ փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը։
 
Նրանք Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հետ միասին, ծաղկեպսակ են զետեղեցին և ծաղիկներ են խոնարհել եկեղեցու բակում գտնվող Զորավար Անդրանիկ արձանի մոտ, որ կանգնեցվել է 1936թ. և համարվում է Զորավարին նվիրված աշխարհում առաջին հուշարձաններից մեկը:

  • Կիսվել: