շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԲՏԱ նախարարը նոր տեղակալներ ունի

ԲՏԱ նախարարը նոր տեղակալներ ունի

ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ Գևորգ Մանթաշյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ, իսկ Ավետ Պողոսյանը՝ ԲՏԱ նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մանթաշյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ»,- ասված է որոշման տեքստում:

  • Կիսվել: