կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԲՏԱ նախարարը Կահիրեում ներկայացրել է ոլորտի զարգացման ռազմավարությունը

ԲՏԱ նախարարը Կահիրեում ներկայացրել է ոլորտի զարգացման ռազմավարությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Կահիրեում հանդիպել է Արաբական արդյունաբերական կազմակերպության նախագահ Մոխթար Աբդելլաթիֆին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը և Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարությունը, նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ոլորտային ընկերությունների կարողությունների զարգացմանը և արտադրանքի առևտրայնացմանը։

Մոխթար Աբդելլաթիֆին իր հերթին ներկայացրել է Արաբական արդյունաբերական կազմակերպության տեսլականը, այն է՝ տեղայնացնել տեխնոլոգիաները և բարձրացնել տեղական արտադրության հարաբերակցությունը արդյունաբերության տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, դրանց իրագործելիության հնարավորությունները: Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ստեղծելու անհրաժեշտ պայմաններ երկու երկրների խոշոր ընկերությունների համագործակցության համար, ինչպես նաև ընդգծել են ներդրումային հնարավորությունների ավելացման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: