ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԲՏԱ նախարարությունում 2021թ.-ին մուտքագրվել է 14160 դիմում և գրություն

ԲՏԱ նախարարությունում 2021թ.-ին մուտքագրվել է 14160 դիմում և գրություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում 2021թ. էլեկտրոնային տարբերակով և թղթային տարբերակով մուտքագրվել է 14160 դիմում և գրություն, տեղեկացնում են նախարարությունից:

Լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է տեղեկատվություն տրամադրելու 181 հարցում։
Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

  • Կիսվել: