չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևանում՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։

Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ մեր պատանիները ներկայացրին իրենց հետաքրքիր նախագծերը։ Իսկ Microchip Technology-ի Իջևանի մասնաճյուղում քննարկեցինք, թե որքան կարևոր է նման ընկերությունների ներկայությունը մարզերում՝ աշխատատեղերի ստեղծումից մինչև տնտեսության մրցունակության բարձրացում։

Վստահ եմ՝ միասին կարող ենք գտնել այն լուծումները, որոնք մարզերում տեխնոլոգիական կրթությունն ու արդյունաբերությունը կդարձնեն ավելի հասանելի ու ընդգրկուն՝ բացելով նոր հնարավորություններ մեր երիտասարդների ու տնտեսության համար»,- գրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: