ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բրյուսովի անվան համալսարանը առանցքային դեր ունի Հայաստանի հետ համագործակցության մեջ․ Ռուսաստանի դեսպան

Բրյուսովի անվան համալսարանը առանցքային դեր ունի Հայաստանի հետ համագործակցության մեջ․ Ռուսաստանի դեսպան

Բրյուսովի անվան համալսարանն ավանդաբար Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հումանիտար եւ մշակութային համագործակցության մեջ առանցքային օղակներից մեկի դեր է խաղում։  Նոյեմբերի 7-ին Երեւանի Բրյուսովի անվան ​​լեզուների եւ սոցիալական գիտությունների ​​համալսարանի ուսանողների եւ  դասախոսների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա նկատեց, որ երկու երկրների միջեւ մշակութային եւ կրթական կապերի զարգացման հետ մեկտեղ, Հայաստանում ռուսագիտության զարգացման գործում ունեցած ներդրման հետ մեկտեղ համալսարանը մեծ ուշադրություն է դարձնում նաեւ հարաբերությունների այն էջերի պատմական հիշողությանը, որոնք դարերի ընթացքում  որոշել են երկու ժողովուրդների եւ երկրների հարաբերությունների ոգին։

«Բրյուսովի թանգարանը Հայաստանում ռուսական ներկայության կարեւոր մասն է»,- ընդգծեց դեսպանը։

Կոպիրկինը հույս հայտնեց, որ Բրյուսովի անվան  համալսարանի եւ ռուսական բուհերի համագործակցությունը կշարունակվի։

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են միավորել Բրյուսովի անվան համալսարանը, Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտը եւ Խ․ Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը։ Այս որոշմանը դեմ են արտահայտվել Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը։ Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին այն Ռուսաց եւ օտար լեզուների պետական ​​մանկավարժական ինստիտուտն էր։

  • Կիսվել: