հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բռնության ենթարկված բժիշկը հիվանդանոցում է․ մանրամասներ

Բռնության ենթարկված բժիշկը հիվանդանոցում է․ մանրամասներ

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ աշխատակիցները Երևանում մայիսի 16-ին մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ բժիշկը լուրջ վնասվածքներ է ստացել, գտնվում է հիվանդանոցում, իսկ մեքենայի վարորդի վնասվածքներն ավելի թեթև են:

«Կանչից դուրս գալուց հետո տանտերերը հարձակվել և ծեծել են բժշկին և վարորդին: Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը»,-ասաց Ստեփանյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն էլ ֆեյսբուքի իր էջում դատապարտել է բժշկի հանդեպ կատարված բռնության ցանկացած դեպք: «Հետևողական ենք լինելու, որ դեպքը արժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,-գրել է Սիմոնյանը:

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ևս դեպքի հետ կապված գրառում է կատարել: «Երևանում կանչով ժամանած բժշկին և վարորդին ծեծի են ենթարկել, լոմով հարվածել են գլխին: Բուժաշխատողները տեղափոխվել են հիվանդանոց: Բժշկի հանդեպ կատարված բռնության ցանկացած դեպք դատապարտելի է»,-նշված է Սարգսյանի գրառման մեջ:

  • Կիսվել: