չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բրիտանիայի պատժամիջոցների նոր ցանկում նաև Մկրտիչ Օքրոյանն ու նրա ընտանիքի անդամներն են ընդգրկված

Բրիտանիայի պատժամիջոցների նոր ցանկում նաև Մկրտիչ Օքրոյանն ու նրա ընտանիքի անդամներն են ընդգրկված

Բրիտանիայի հրապարակած պատժամիջոցների նոր ցանկում ընդգրկված են նաև ռուսաստանցի Մկրտիչ Օքրոյանը և նրա ընտանիքի բոլոր անդամները, գրում է azatutyun.am-ը:

Նա «Սոյուզ» գիտատեխնիկական համալիրի սեփականատերն է, որտեղ ռուսական հրթիռների շարժիչներ են արտադրվում։ Այդ հրթիռները օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմում։

Ավելի վաղ Ալեքսեյ Նավալնիի թիմակիցները հետաքննություն էին հրապարակել, ըստ որի Մկրտիչ Օքրոյանի ընտանիքի անդամները առանձնատուն ունեն Բրիտանիայում և ամառանոց Իսպանիայում։

  • Կիսվել: