ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բրազիլիայի առաջին տիկինը վարակվել է կորոնավիրուսով

Բրազիլիայի առաջին տիկինը վարակվել է կորոնավիրուսով

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կինը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։

«Միշել Բոլսոնարուն հուլիսի 30-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է եղել»,- հայտարարել են Բրազիլիայի նախագահի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ 37-ամյա առաջին տիկինը գտնվում է մեկուսացման մեջ, նա կգտնվի նախագահի աշխատակազմի բժշկական անձնակազմի հսկողության ներքո։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվել էր նաև Բրազիլիայի նախագահը։ 

Ըստ աղբյուրի, վերջին մեկ օրում Բրազիլիայում գրանցվել է COVID-19 հիվանդության 69 750 նոր դեպք, մահացել է 1595 մարդ: Համաճարակի ընթացքում երկրում գրանցվել է վարակման 2 մլն 552 265 և մահվան 90 134 դեպք։

  • Կիսվել: