երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իշխանական պատգամավորը տեսանկարահանել է իր գործընկերոջ «խախտումը» և «գործ տվել» նրա վրա ոստիկանությունում

Իշխանական պատգամավորը տեսանկարահանել է իր գործընկերոջ «խախտումը» և «գործ տվել» նրա վրա ոստիկանությունում

Այսօր Համատիրությունների գործունեության կանոնակարգման վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին, որ նա պահանջում է անցկացնել համատիրության ժողովներ և մասնակցում է դրանց։

Զոհրաբյանը նաև շնորհակալություն հայտնեց ևս մի բանի համար: Ըստ նրա՝ Դանիելյանը ֆիքսել է, թե ինչպես է ինքը Փարիզից վերադառնալուց հետո, կայանման տեղ չգտնելով, իր ծառայողական մեքենան կանգնեցրել երկրորդ գծում և խախտել կարգը։

Դիմելով Դանիելյանին՝ Զոհրաբյանն ասաց. «Հպարտ քաղաքացի մեր հարգարժան Դանիելյանը անմիջապես նկարել է մեքենան և փոխանցել է պատկան մարմիններին, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Ձեզ։ Եվ բոլորը պետք է հետևեն Ձեր օրինակին»:

  • Կիսվել: