հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բոլորը հավասար են օրենքի առաջ, բացառությամբ տրանսգենդերների. Գևորգ Պետրոսյան

Բոլորը հավասար են օրենքի առաջ, բացառությամբ տրանսգենդերների. Գևորգ Պետրոսյան

Հայաստանում տրանսգենդերներն արտոնյալ են և գործում են անկաշկանդ՝ առանց որևէ սահմանափակման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբացության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ 

Նա, ամսնավորապես, գրել է.

«Հայաստանի Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ բոլորը հավասար են օրենքի առաջ:
Հասկանում եք չէ՞, որ նորմը լրացման կարիք ունի, որպեսզի լրիվ արտացոլի Նիկոլի Հայաստանի իրողությունը:

Եվ ուրեմն՝

Սահմանադության 28 հոդված

«Բոլորը հավասար են օրենքի առաջ, բացառությամբ տրանսգենդերների։
Հայաստանում տրանսգենդերն արտոնյալ են և գործում են անկաշկանդ՝ առանց որևէ սահմանափակման:

Ոստիկաններին արգելվում է որևէ միջամտություն տրանսգենդերների գործունեությանը»:
Դմփ-դմփ-հուււ...»

  • Կիսվել: