հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
 «Բոլորս մեր երեխաներին կհանենք այս դպրոցից, եթե տնօրենին աշխատանքից ազատեն». թիվ 8 դպրոցի աշակերտի մայր

«Բոլորս մեր երեխաներին կհանենք այս դպրոցից, եթե տնօրենին աշխատանքից ազատեն». թիվ 8 դպրոցի աշակերտի մայր

Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հինական դպրոցի աշակերտների ծնողները երեկոյան ժամը 19։00-ին հավաքվելու են դպրոցում՝ հասկանալու համար իրենց հետագա քայլերը։

Նշենք, որ դպրոցի աշակերտներն այսօր առավոտվանից դասադուլ են իրականացրել՝ պահանջելով չեղյակ համարել դպրոցի տնօրեն Նատալյա Սարգսյանին աշխատանքից ազատելու որոշումը։

«Տիկին Ժաննա Անդրեասյանին ու պարոն Տիգրան Ավինյանին էլ հրավիրում ենք մեզ պարզաբանումներ տալու։ Մենք սպասում ենք, որ պաշտոնյաները հրապարակեն որոշումն ու փակ քննարկման ձայնագրությունը։ Մենք ուզում ենք իմանալ՝ ով է դեմ քվեարկել մեր տնօրենին»,–ասաց նա։

Աշակերտներից մեկի մայրը՝ Նոնան NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ եթե տնօրենին աշխատանքից հեռացնելու որոշումը չեղյակ չհամարվի, բոլոր ծնողներն իրենց երեխաներին այլ դպրոցներ կտանեն։

«Թո՛ղ գան մենակ նստեն էս դպրոցում, ուրիշ աշակերտներ փնտրեն։ Չեմ կարծում, որ մեր դպրոցում գտնվի մի ծնող, որը դժգոհ է մեր տնօրենից»,–ասաց նա։

  • Կիսվել: