հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Բոլորիս պարտքն է կանգնել Հայոց բանակի թիկունքին. ՀԺԿ հայտարարությունը

Բոլորիս պարտքն է կանգնել Հայոց բանակի թիկունքին. ՀԺԿ հայտարարությունը

Հայաստանի Ժողովրդական Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

Սիրելի հայրենակիցներ,

Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, կրկին սանձազերծել է պատերազմական գործողություններ Արցախի հետ շփման ողջ երկայնքով:

Պաշտպանության բանակը՝ ցուցաբերելով բարձր մարտական ոգի, պատվով կատարում է իր առջև դրված խնդիրները: Մենք խորապես ցավակցում ենք պատերազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: 

Արցախի և Հայաստանի համար այս բախտորոշ օրերին մենք պետք է համախմբվենք հայրենիքի պաշտպանության գործի շուրջ և արժանի հակահարված հասցնենք ագրեսորին: 

Բոլորիս պարտքն է կանգնել Հայոց բանակի թիկունքին և նպաստել հաղթանակի ապահովմանը:

  • Կիսվել: