երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բոլոր երեխաները Նոր տարուն սպասում են անակնկալի, և մենք ցանկացանք ուրախություն և ժպիտ պարգեւել նրանց. Ռուստամ Բաքոյան

Բոլոր երեխաները Նոր տարուն սպասում են անակնկալի, և մենք ցանկացանք ուրախություն և ժպիտ պարգեւել նրանց. Ռուստամ Բաքոյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հանձնաժողովի անդամներ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը դեկտեմբերի 21-ին այցելել են ՍՕՍ մանկական գյուղ «Կոտայքի» մասնաճյուղ:

Գյուղի փոքրիկ բնակիչների օրն իրական տոնի վերածելու համար կազմակերպվել էր ամանորյա հրաշք պարգեւող տոնական միջոցառում:

Ռուստամ Բաքոյանը նշել է, որ հանձնաժողովի գործունեության ուղղություններից է նաեւ երեխայի իրավունքները: Նա կարեւորել է երեխաների նկատմամբ ուշադրությունը եւ հոգատարությունը: «Բոլոր երեխաները Նոր տարուն սպասում են անակնկալի, եւ մենք ցանկացանք ուրախություն եւ ժպիտ պարգեւել նրանց: Հանձնաժողովը պարբերաբար նման այցեր է կատարելու տարբեր մանկական հաստատություններ»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահը:

ՍՕՍ մանկական գյուղի «Կոտայքի» մասնաճյուղի տնօրեն Ռուբիկ Փաշինյանը, անդրադառնալով իրականացվող ծրագրերին, նշել է, որ կազմակերպության նպատակը երեխաների` ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն ու ապահովումն է:

Երեխաներն ԱԺ պատգամավորներից ստացել են նվերներ, անցկացրել ուրախ ու հետաքրքիր օր:

  • Կիսվել: