Բոլոր այն ձերբակալվածները, որոնք ծանր, ֆիզիկական, երևացող տեղերում բռնության են ենթարկվել, Երևանից հնարավորինս հեռու ՁՊՎ-ներ են տարվել․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Մի բան ակնհայտ է՝ բոլոր այն ձերբակալվածները, որոնք ծանր ֆիզիկական բռնության են ենթարկվել, Երևանից հնարավորինս հեռու ՁՊՎ-ներ են տարվել․ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ երեկվանից իրենց պատգամավորները փորձում էիր տարբեր ոստիկանություններում պարզել բերման ենթարկված 30 քաղաքացիների ճակատագիրը։ Բոլոր տեղերում նույն պատկերն է եղել, բոլոր բերման ենթարկված, ձերբակալվածները ենթարկվել են անօրինական բռնության ու ծեծի։