երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ առցանց են

Բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ առցանց են

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտին վերաբերող մի շարք պետական ծառայություններ հասանելի են մեկ միասնական հարթակում: Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից:
 
Այլևս կարիք չկա այցելել որևէ պետական հիմնարկ՝ հայտեր ներկայացնելու կամ թույլտվություններ ստանալու համար։
 
Հարթակում առկա են հետևյալ ծառայությունները․
  • Սիրողական ձկնորսության թույլտվություն,
  • Ջրօգտագործման թույլտվություն,
  • Վտանգավոր թափոնների անձնագրերի համաձայնեցում (կազմակերպությունների համար),
  • Սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվություն,
  • Այլ բնապահպանական հայտերի ներկայացում։
Համակարգ մուտք գործելը հարմար է և անվտանգ՝
  • Նույնականացման քարտի միջոցով
  • Կամ բջջային նույնականացումով՝ ձեր կապի ծառայություն մատուցողի օգնությամբ:
Համակարգը կապված է պետական շտեմարաններին, ուստի ավելորդ փաստաթղթեր կցել այլևս պետք չէ։

  • Կիսվել: