երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Բնակիչներին տարհանելու լուրերը կեղծ են. Խնձորեսկի գյուղապետարան

Բնակիչներին տարհանելու լուրերը կեղծ են. Խնձորեսկի գյուղապետարան

Սեպտեմբերի 16-ին, ժամը՝ 14:00-ին, Խնձորեսկում փորձարկվելու է էլեկտրական շչակը։ Այս մասին հայտնում են Խնձորեսկի գյուղապետարանից։

«Խնձորեսկի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք Ձեզ, որ, դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում, գյուղում տեղադրվել է էլեկտրական շչակ՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար, սակայն, չի փորձարկվել և, փառք Աստծո, օգտագործելու կարիք չի էլ եղել. այժմ անհրաժեշտ է այն պարզապես փորձարկել, թեպետ վստահ ենք, որ գործածելու կարիք էլի չի լինելու: Վաղը՝ ժամը 14:00-ին, երբ կլսեք շչակի ձայնը, խուճապի չմատնվեք (փորձարկումը կտևի 15-20 րոպե): Հ.Գ. Համացանցում շրջանառվող լուրերը, թե պետք է բնակիչներին տարհանել, կեղծ են»,- նշված է հայտարարության մեջ: 

  • Կիսվել: