«Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում» թեմայով ուսումնավարժություն Դիլիջանում
Դիլիջանի համայնքապետարանում անց է կացվել «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը համաճարակների առաջացման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։
Ուսումնավարժությանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, մարզային փրկարարական վարչության, Դիլիջանի համայնքապետարանի, «Իռ-Վինգ» ՍՊԸ-ի, Հաղարծինի ԱԱՊԿ-ի, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Տավուշի մասնաճյուղի ներկայացուցիչները։
Ուսումնավարժությունը նպատակն էր կատարելագործել համայնքի ղեկավար կազմի տեսական ունակությունները արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ։
Ուսումնավարժության ընթացքում մասնակիցները քննարկեցին «Մասնակիցների ազդարարում, հավաք և խնդրադրում», «Հետախուզության իրականացում, իրավիճակի գնահատում» և «Հակահամաճարակային միջոցառումների իրականացում» ուսումնական հարցերը, հանդես եկան առաջարկություններով և ներկայացրեցին զեկույցներ իրականացված միջոցառումների վերաբերյալ:
Առողջապահության, հիվանդությունների վերահսկման ոլորտի մասնագետների կողմից նշվեց հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կարևորության մասին։
Համայնքի ղեկավար կազմին մարզային փրկարարական վարչության աշխատակիցների կողմից ևս մեկ անգամ ներկայացվեցին համայնքում առկա սողանքային, քարաթափման, քաղաքացիական պաշտպանությանն առնչվող խնդիրները և դրանց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը։


