ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նշենք, որ օրինագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Կորյուն Մկրտչյանը, Արփինե Դավոյանը, Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը և Կարեն Սարուխանյանը:

Օրինագծով առաջարկվում է օրենքում ավելացնել մեկ գլուխ` «Բնակչության բժշկական օգնության սպասարկման կազմակերպումն արտակարգ իրավիճակներում»: 

Ըստ դրա՝ նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաններ, որոնց հաստատման լիազորությունը վերապահվում է կառավարությանը:

Նախատեսվում է, որ առնվազն հինգ տարին մեկ այս պլանները պետք է վերանայվեն՝ կախված բժշկագիտության զարգացման միտումներից:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 98 «կողմ» ձայնով:

 

 

 

  • Կիսվել: