Բողոքի ակցիաները շարունակվելու են, եւ եթե ամեն ինչ այսպես մնաց, սա տանելու է անհնազանդությունների․ մասնակից
Բնականաբար բողոքի ակցիաները շարունակվելու են, եւ եթե ամեն ինչ այսպես մնաց, սա տանելու է անհնազանդությունների: Այս մասին Երեւանում ավտոապահովագրողների բյուրոյի շենքի մոտ վարորդների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ ԱՊՊԱ վճարների բարձրացումն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից: Վարորդները պահանջում են չբարձրացնել ԱՊՊԱ վճարները:
Դիտարկմանը, որ ավտոապահովագրողների բյուրոն առաջարկել է վարորդներին սեփական առաջարկները ներկայացնել խնդրի կարգավորման համար, ակցիայի մասնակիցն ասաց. «Ես առաջարկել եմ. իմ կարծիքով վթարների մեծ քանակը գալիս է մարդկանց ոչ գիտակ լինելուց: Ես երբ տնից դուրս եմ գալիս, չեմ ուզում մեքենաս տանեմ կոտրեմ, բայց եթե ես չգիտեմ, որ ես չեմ կարող հոծ գծից շրջադարձ անել, գնում եմ, շրջադարձ եմ անում, մեքենան ջարդում եմ: Եկեք մարդկանց գիտելիք տանք, հետո պահանջենք:
Դեռ համբերատար պահանջում ենք չբարձրացնել վճարը, բայց նորից եմ կրկնում, սա դառնալու է անհնազանդություն, ու թող ոչ մեկը չմտածի, թե շանտաժ եմ անում: Ուղակի տեղեկացնում եմ, որ խելքները գլուխները հավաքեն, տեղներից շարժվեն»: