երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
BMW-ն Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի մոտ բախվել է կայանված բեռնատարին ու կցորդիչին. կան վիրավորներ

BMW-ն Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի մոտ բախվել է կայանված բեռնատարին ու կցորդիչին. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմանում Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հարևանությամբ BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված բեռնատարին և կցորդիչին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորիներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները

Քննիչի հանձնարարականով, BMW-ն պարեկներ Վահե Հարությունյանի և Արսեն Պետրոսյանի ուղեկցությամբ քարշակի միջոցով տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ ինչ-որ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդ BMW-ի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով էլ BMW-ի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, և տեղի է ունեցել վթարը, իսկ Opel-ը դեպքի վայրից դիմել է փախուստի:Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 

  • Կիսվել: