երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Բլոգեր Արսեն Մարկարյանը կալանավորվեց

Բլոգեր Արսեն Մարկարյանը կալանավորվեց

Հայազգի բլոգեր Արսեն Մարգարյանը երկու ամսով կալանավորվել է Ռուսաստանում նացիզմն արդարացնող հայտարարությունների համար. նրան սպառնում է 2 միլիոնից մինչև 5 միլիոն ռուբլի տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բլոգեր Արսեն Մարգարյանի դեմ ՌԴ-ում քրեական գործ են հարուցել նացիզմի արդարացման համար։

Մոսկվայի դատախազությունը հայտնել էր, որ բլոգեր Արսեն Մարգարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել, որտեղ նա, արդարացնելով ահաբեկչության գաղափարախոսությունը, Ռուսաստանի տարածքում և ռուսների նկատմամբ ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչեր է հնչեցրել։

Հետաքննության տվյալներով՝ Մարգարյանն աջակցել է ուկրաինական բանակին, նսեմացնող արտահայտություններ է արել ռուսների և հատուկ ռազմական գործողության մասնակիցների հասցեին:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: