հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բջջային կապի և FM ռադիոկայանների տիրույթներում առկա են խանգարումներ, խնդրի մասին ռուս խաղաղապահները տեղեկացված են. նախարարություն

Բջջային կապի և FM ռադիոկայանների տիրույթներում առկա են խանգարումներ, խնդրի մասին ռուս խաղաղապահները տեղեկացված են. նախարարություն

Ռադիոհաճախականության որոշ շերտերում, այդ թվում բջջային կապի և FM ռադիոկայանների տիրույթներում առկա են խանգարումներ:

Այս մասին հայտնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ ավելացնելով, որ այն հաստատվել է դեռևս հեռահաղորդակցության հանրապետական գործակալության կողմից մարտ ամսից հայաստանյան գործընկերների հետ կատարած հետազոտությունների և չափագրումների ժամանակ:

Գերատեսչության փոխանցմամբ՝ արցախյան կողմը խնդրի մասին տեղեկացրել է ռուս խաղաղապահներին՝ տրամադրելով համապատասխան նյութեր:

  • Կիսվել: