երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Բեյրութում Սինանյանը զրուցել է պայթյունից տուժած համայնքային ներկայացուցչի հետ, այցելել Սուրբ Գևորգ եկեղեցի

Բեյրութում Սինանյանը զրուցել է պայթյունից տուժած համայնքային ներկայացուցչի հետ, այցելել Սուրբ Գևորգ եկեղեցի

Աշխատանքային այցի երկրորդ օրվա ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այցելել է նաև Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ և հանդիպում ունեցել ատենապետ Սեպուհ Կալպակյանի հետ, հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

՛՛Վերջինս ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մշտական կապի մեջ է համայնքի հետ, ինչն այս պայմաններում շատ կարևոր է: Այնուհետ ատենապետը ներկայացրեց ՍԴՀԿ գործունեությունը Լիբանանում և Հայաստանում, մանրամասնեց իրենց աշխատանքները:

Գլխավոր հանձնակատարն անդրադարձ կատարեց լիբանանյան այցի նպատակներին, վերահաստատեց Լիբանանի և հայ համայնքի կողքին կանգնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Նա նաև նշեց, որ վնասված 1-2 շինություններ կվերականգնվեն Հայաստանի միջոցներով:

Զարեհ Սինանյանը ներկայացրեց նաև հայրենադարձության ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերը, մասնավորապես՝ «Հայրենադարձության մասին» օրենքի նախաձեռնությունն ու հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման աշխատանքները:

Այնուհետ պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Սուրբ Գևորգ եկեղեցում, հարակից բժշկական կենտրոնում, զրույց ունեցան պայթյունից տուժած համայնքային ներկայացուցչի հետ՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: