հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բեյրութում պայթյունից զոհերի թիվը հասել է 78-ի,  4000 մարդ վիրավոր է, կան անհետ կորածներ

Բեյրութում պայթյունից զոհերի թիվը հասել է 78-ի,  4000 մարդ վիրավոր է, կան անհետ կորածներ

Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 78-ի, ավելի քան 4 հազար մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությանը:

Ընդ որում, լիբանանյան իշխանությունները զոհերի թվի աճ են ակնկալում, քանի որ շատ մարդիկ համարվում են անհետ կորած, իսկ փլված շենքերի փլատակների տակից շարունակում են հանել մարդկանց մարմինները, փոխանցում է Ria Novosti գործակալությունը։

Հիեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն Է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Տուժել է քաղաքի շենքերի կեսը, հիվանդանոցները լեփ-լեցուն են տուժածներով։

Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը պայթյունի պատճառ է համարել նավահանգստում 2750 տոննա ամոնիակի սելիտրայի ոչ պատշաճ պահպանումը:

Նշենք, որ Բեյրութում մինչև օգոստոսի 18-ը արտակարգ դրություն կսահմանվի:

  • Կիսվել: