Բեռտա Մարտիրոսյանի լուսանկարները մեկ շաբաթ շարունակ ներկայացվելու են Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի էջում
Բնության հայաստանցի լուսանկարիչ Բեռտա Մարտիրոսյանի լուսանկարները՝ Հայաստանի կենսաբազմազանության մասին, մեկ շաբաթ շարունակ ներկայացվելու են Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պաշտոնական էջում` United Nations Biodiversity։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2026թ. հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը։