կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բերքաբերի ավելի քան 120 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ կապահովվեն ոռոգման ջրով

Բերքաբերի ավելի քան 120 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ կապահովվեն ոռոգման ջրով

Բերքաբեր համայնքում սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:

Կենսական նշանակության այս ծրագիրը ոռոգման ջրով կապահովի Բերքաբեր համայնքի ավելի քան 120 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ՝ թույլ տալով գյուղացիներին մշակել իրենց հողերը:

Ծրագիրն իրականացվում է Տավուշի մարզպետարանի, ՀՀ կառավարության, Բերքաբերի համայնքապետարանի նախաձեռնությամբ և «Հայաստան համահայկական հիմնադրամի» ու ՀՕՖ-ի ֆինանսավորմամբ։

 

  • Կիսվել: