ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Բելավիա»-ն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով

«Բելավիա»-ն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով

«Բելավիա» ավիաընկերությունն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով, քան ծրագրված էր նախապես։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հաշվի առնելով Հայաստան վերադառնալ ցանկացողների պահանջարկի աճն և ընդառաջելով դեսպանության խնդրանքին՝ Բելավիա ավիաընկերությունն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով, քան ծրագրված էր նախապես։

Հորդորում ենք Հայաստան վերադառնալ ցանկացող Նիդերլանդներում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ օգտվել վերոհիշյալ թռիչքից։

Տոմսերը կարող եք գնել belavia.by կայքից։

Ընկերության գրասենյակի հետ կարելի է կապվել հետևյալ հեռախոսահամարով. +31 20 7997 757»։

  • Կիսվել: